Այդ արատավոր ցանկը նրա ձեռքին է. Կանչեք ՀՀ խորհրդարան Արցախի նախագահին … Նվեր Մնացականյանի վերլուծականը

Կարծես թե ուրվագծվում է նոր խորհրդարանի քաղաքական լիբրետոն: Երևի մի արարով կստեղծվի մեր պարտության առեղծվածն ուսումնասիրող, մյուսով՝ Արցախի Հանրապետության հարցով հանձնաժողովներ:

Հիանալի է, որովհետև երկու դեպքում էլ ջուր ծեծելու ժամանակը վերջացած է, և մեր ու աշխարհից մեզ լսող ականջների համար եկել է պարզ խոսելու, առավել ճիշտ ընտրելու ժամը.

Այդ արատավոր ցանկը նրա ձեռքին է. Կանչեք ՀՀ խորհրդարան Արցախի նախագահին, հակառակ դեպքում. Նվեր Մնացականյանի կարևոր վերլուծականը

Բացել ճշմարտության ուղեփակոցը, թե կրկին անդամագրվել մարտի 1-ի կամ էլ ապրիլյան հանձնաժողովների ճակատագրին: Ամեն դեպքում, դա ցավոտ ընտրություն կլինի:

Մինչ այդ, գոնե կասեք, ուր են ու ինչով են զբաղված պատերազմի թեժ օրերին Արցախի Հանրապետությունից ճողոպրած զինվորականները, պաշտոնյաները և նրանց ընտանիքները, որոնք հավանաբար այսօր էլ սոցիալական նպաստներ են ստանում որպես պատերազմից տուժածներ:

Այդ արատավոր ցանկը նրա ձեռքին է. Կանչեք ՀՀ խորհրդարան Արցախի նախագահին, հակառակ դեպքում. Նվեր Մնացականյանի կարևոր վերլուծականը

Կանչեք Հայաստանի Հանրապետության խորհրդարան Արցախի նախագահին, այդ արատավոր ցանկը նրա ձեռքին է:

Եթե նույնիսկ չգիտեք դրա քաղաքական գինը, արեք դա հանուն պետության արժանապատվության, հակառակ դեպքում կստանաք ճակատագրի հերթական հեգնանքը, երբ պատերազմից թռածները առանց ամոթի կհանդգնեն պատմել եկող սերնդին պատերազմի և իրենց հերոսական մասնակցության մասին…

Կարդացեք նաև

Оставьте комментарий