Մեզ հասած տեղեկություններով այսօր Քառաքեռցի Տույի հետ իր տանը սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի հուղարկավորությունն է։
Ըստ մոտ կանգնած աղբյուրների, վերջինիս դին հարազատներին ավելի ուշ է հաձնվել , քան Տույինն ու ընկերներինը։ Ենթադրվում է, որ այս քայլերին գնացել են սգո արարողությունների մասնակիցների միջև հնարավոր բախումներից խուսափելու համար։

Հայտնի է, որ հիշյալ սպանության գործով կա 5 ձերբակալված, որոնցից 4-ը հենց սպանված նախկին պատգամավորի 4 որդիներն են։ Ըստ տարածված լուրերի՝ նրանցից Վլադիմիր Սիմոնյանն է եղել միջադեպի կիզակետում և հենց նրան է վերագրվում Տույի սպանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կային ձերբակալվածներ: Նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և հիվանդանոց տեղափոխված Գևորգ Ջաբուրյանը: