Ինչու Քոչարյանը չի այցելում իր ծննդավայր։ Հայրենիքը խոսքերով չեն սիրում։

Անընդհատ քննարկվում է այն հարցը,թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելում Արցախ։ Իսկ ավելի ճիշտ չէր լինի այդ հարցը առաջին հերթին տրվեր հայրենասիրության մասին բարձր ամբիոններից խոսող մի շարք մարդկանց։ Եվ առաջին հերթին սա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։

Հայենիքը խոսքով չեն սիրում։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ չի վերադառնում իր ծննդավայր ։ Հենց այսպես կարող է օրինակ ծառայել շատ շատերի համար։ Փաստորեն հայրենիքը այլ կերպ են սիրու՞մ։ Ամենաճիշտ բանը, որը կարող է անել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը , դա վերադառնալն է իր արմատներին, իր ծննդավայր։

Հենց այդպես կարող է ապացուցել որ իրապես մտահոգված է Արցախով։ Իսկ հրապարակներից խոսել, որ հետ է վերադարձնելու Հադրութը,մեղմ ասած այդքան էլ չի խոսում հայրենիքը սիրելու մասին։ Կոչերը լավ բաժակաճառի նման են։

Միայն Արցախը ապրեցնելով, այնտեղ հաստատվելով հնարավոր է հաղթել։ Եվ այդ օրինակը առաջինը հենց նախկին նախագահը պետք է անի։ Թե չէ մնացածը դատարկ խոսքեր են։ Հայրենիքը սիրում են հայրենիքում ապրելով եւ այն շենացնելով։

Կարդացեք նաև

Оставьте комментарий