Մենք չենք կարող մի ոտքը ռուսի վրա, մյուսը՝ արևմութքի, ճողված վիճակում երկար մնալ ․․․ Դավիթ Ղամբարյան

Ռուսը ազերի- թուրքի մի մազը հայի գլխի հետ չի փոխի: Դրա համար պատճառներ կան: Նախ Հայաստանի իշխանությունները միլիարդավոր դոլարներ չունեն, որ պուտիններին տան:

Մի զարմացեք, այո, խոսքս կաշառքի մասին է, որը ռուսը միշտ էլ մեծ ոգևորությամբ է վերցրել և իզուր չէ, որ պատմության մեջ այնպիսի կարծիք կա, որ կաշառքը զուտ ռուսական երևույթ է եղել ի սկզբանե:

Երկրորդը, պուտինները վախենում են ալիևներից ու էրդողաններից, որովհետև նրանք միասին բազմաթիվ հակահայկական կեղտոտ գործարքներ են արել և երեքի ձեռքերն էլ արյունոտ են: Երրորդը, ռուսաստանում 20 միլիոնից ավել մահմեդական կա, էլ չեմ խոսում միջին ասիայի երկրների մասին, որոնք, եթե համախմբվեն, պուտինների վիճակը շատ վատ կլինի:

Այս ամենը իմանալով հանդերձ, մենք շարունակում ենք ռուսի ու նրա ստեղծած կառույցների պոչից կախված մնալ: Մինչև այդ պոչը բաց չթողնենք, արևմութքը և միյուս հզոր տերությունները մեզ ոչնչով չեն օգնի, քաղցր խոսքեր կասեն մեր հասցեյին, բայց, ցավոք, դրանից ավել ոչինչ չեն անի: Ու մենք այդպես էլ մենակ,առանց դաշնակցի կմնանք:

Արևմութքը չի սիրում պոչից կպածներին, նրանք միշտ էլ կայուն հարաբերություններ են կառուցում այն երկրների ու պետությունների հետ, որոնք վճռական են, գիտեն ինչ են ուզում և իրենց ուզածի համար հստակ քայեր են անում: Մենք չենք կարող մի ոտքը ռուսի վրա, մյուսը՝ արևմութքի, ճողված վիճակում երկար մնալ: Քայլ անել է պետք, մեր այդ քայլից է կախված հայ ժողովրդի ու երկրի ճակատագիրը…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий