Ադրբեջանը ցույց է տալիս իր ագրեսոր դեմքը, գերտերությունները լռում են, իսկ մեր ներքին թշնամին կառավարության շենքի մոտ հանրահավաք է անում․

Մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, ինչպես միշտ ադրբեջանը ցույց է տալիս իր ագրեսոր դեմքը, գեր տերությունները լռում են, իսկ մեր ներքին թշնամին ԱԳՆ ի շենքի մոտ հանրահավաք է անում։

Այո, ձեր նմաններին կարող եմ համարել ներքին թշնամի, քանզի օրհասական պահին, սատարելու փոխարեն ներկայիս կառավարությանը, փոխարեն թև ու թիկունք լինեք մեր երկրի անվտանգությանը, սադրում և հակապետական քայլեր եք անում։ Հիշեցի հանրահայտ խոսքերից մեկը…ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է։ Բայց ցավոք սրտի, այս օրհասական պահին չը ընդդիմադիր կործանված ուժերը ցույց են տալիս իրենց ազգակործան դեմքերը։

Սա էր հա՞ ձեր ուզածը, սա էր հա՞ ձեր միասնական լինելը։ Կոչ եք անում հավաքվել որ մի բռունցք դառնանք, բայց փաստացի առիթը բաց չթողնելով թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, ներքին ընդվզումները միայն թշնամուն է ուրախացնում և ոնց հասկացա շատերդ նույնիսկ այս խառը իրավիճակից լավ ուրախ եք։

Հերիք է անիմաստ գոռաք, հերիք է անիմաստ հրաժարականի պահանջ ներկայացնեք, հերիք է ներսից ի վնաս Պետության ու անվտանգության սադրեք, ԱԶԳԻՆ էլ տակնուվրա անեք։ Ասեմ իմանաք, Վարչապետի թիկունքին կանգնած է մի ողջ բազմություն, ԴՈՒԽՈՎ, ՀՊԱՐՏ, մի մեծ բազմություն, ով այս պահին փորձ է անում ազգի համար օգտակար լինել։

Իսկ դուք պարզվում է ոչ Պետությանն եք պիտանի, ոչ էլ հասարակությանը: Ձեր յուրաքանչյուր սադրիչ արարքը վիրավորում ու չարացնում է բոլորիս: ԱՅՍՊԵՍ Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ……

Վիգեն Ծատրյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий