Շոյգուն 5 տարի առաջ էլ էր զարմացած

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակմանը. «Շոյգուի դեմքը՝ Պապիկյանի կենսագրությունը կարդալիս»։ Գրառմանը կից տեղադրել է զարմանք արտահայտող մեմ:

«ՉԻ». Ադրբեջանագետը եթե մի փոքր տեղեկացված լիներ Ռուսաստանից, ապա կիմանար՝ Շոյգուն ռազմական գործիչ չէ, ռազմական կրթություն չունի և որպես մենեջեր ու պետական գործիչ է հայտնվել պաշտպանության նախարարի կարգավիճակում:

Ուստի՝ ով ով, բայց Շոյգուն դժվար զարմանա, որ բանակի հետ կապ չունեցողը նշանակվում է պաշտպանության նախարար:

Իսկ եթե զարմացել է, ապա կարելի է պատկերացնել նրա դեմքը, երբ տարիներ առաջ պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Մեկը, որ ընդհանրապես չէր ծառայել բանակում:

Քանի որ Էլիբեկովան մոտ է Շոյգուին ու գիտի նրա դեմքի արտահայտությունները, առաջարկում ենք՝ մի մեմ էլ տեղադրի անցած-գնացած նշանակման վերաբերյալ: Հաստատ ավելի ծիծաղելի կլինի:

Բայց չի անի, քանի որ Սարգսյանի նշանակման պահին աշխատում էր նախագահին կից ՊՈԱԿ-ում ու ջանք չէր խնայում՝ ապացուցելու, թե ինչ ճիշտ որոշում է բանակի հետ կապ չունեցող Սարգսյանի նշանակումը ՊՆախարարի պաշտոնում:

Կարդացեք նաև

Оставьте комментарий