Ադրբեջանական պրոպագանդիստը․ Միշիկի հայտնի ստախոսը զոհերի կեղծ թվերով ահաբեկում է հանրությանը.

Պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը հրապարակեց իբրև թե մեր զոհերի թիվը՝ 4750, որն ակտիվ սկսեցին  տարածել վերջինիցս  ֆինանսական աղբյուրներից սնվող մի շարք անձինք, դրանց թվում էր նաև Նարեկ Սամսոնյանը։ Նշենք նաև, որ ըստ պաշտոնական աղբյուրների  44-օրյա պատերազմի հաստատված զոհերի թիվը չի անցել անգամ 4000-ը։

Պարզ էր, որ հանրությանը մոլորեցնելով, խաբելով ցանկանում էին  իշխանափոխություն անել, չստացվեց։ Թվում էր, թե ԱԺ արտահերթ ընտրություններից հետո  ֆինանսական սնուցումից կտրված հայտնի ֆեյսբուքյան ստախոսներն այլևս հասկացան, որ անհնար է հանրությանը խաբել, մոլորեցնել  ստերով։  Անգամ նրանցից մի քանիսն ընդհատակ անցան, բայց պարզվում է դա ժամանակավոր բնույթ էր կրում։

Դեռևս երեկ՝ նոյեմբերի 16-ին Սյունիքում ծավալված մարտական գործողությունների արդյունքում ՊՆ հրապարակեց հայկական կողմի կորուստները՝  23 անհետ կորած, 2 զոհ և 13 գերի, ընդհանուր՝   38 զինծառայող։

Բայց ստախոսի համբավ ձեռք  բերած Սամսոնյան Նարեկը  հայտնեց  50 զոհի, 60-ից ավել գերեվարվածի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։  Այս թվերը բնականաբար իրականության հետ աղերս չունեն, նման թվերի մասին գրում ու խոսում էին ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցները, որոնց էլ ցիտում էր Սամսոնյան Նարեկը՝ միաժամանակ խթանելով ադրբեջանական պրոպագանդան։

Կարդացեք նաև

Оставьте комментарий