Ապարանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի պաստառները երեկ պատռել ու փչացրել են, մինչ նա առաջնագիծ էր մեկնել, իսկ Գնթունիքի Կարենի աջակիցները կառավարության առաջ ակցիայի էին մասնակցում․

Երեկ, Ապարանում պատռել և վնասել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդգար Փարվանյանի նախընտրական պաստառները։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Ապարանի ՔՊ-ի գրասենյակից։ Այս առնչությամբ գրասենյակը դիմել է ոստիկանություն։

Գրասենյակից նաև տեղեկացրեցին, որ երեկ, երբ հայտարարվեց ՀՀ սահմանային լարված իրավիճակի մասին, Էդգար Փարվանյանը և Ապարանաի ՔՊ համակիրները 4-5 մեքենայով շտապել են առաջնագիծ։

Նշեենք նաև, որ սահմանային լարվածության հայտարարությունից անմիջապես հետո նախընտրական քարոզարշավը դադարեցրել և  առաջնագիծ է մեկնել ՔՊ-ի Թալինի թեկնածու Տավրոս Սափեյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ 

Տեղեկացնենք նաև, որ երեկ Civic.am-ը Ապարանի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ Ապարանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Եղիազարյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Եղիազարյանի՝ (Գնթունիքի Կարեն)  աջակիցները մի քանի մեքենայով եկել են Երևան և մասնակցել երեկոյան Կառավարության առջև տեղի ունեցող ընդդիմադիրների հավաքին։  

Կարդացեք նաև

Оставьте комментарий