Էլի օդից թեմա սարքելն սկսվեց: Պանիկա, քաոսային տրամադրությունները թալանչիների ինֆորմացիոն տեռորի արդյունք … Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրել է.

Էլի օդից թեմա սարքելն սկսվեց: Պանիկա, քաոսային տրամադրություններ թալանչիների ինֆորմացիոն տեռորի արդյունք: Ամենապրիմիտիվ ստերից մինչև պրոֆեսիոնալ մանիպпւլյացիաներ: Նրանց հույսը մեր ժողովրդի այն հատվածն է, որը միամիտ ամենքին հավատում է:

Եվ այս ամենի հետևում խամրում ու կորում է մեր հերոս եղբայրների սխրանք կատարած պատմությունները: Խոնարհումս բոլոր մեր նահատակներին: Փառք քեզ հայոց բանակի զինվոր:

Դե իհարկե թալանչիներին հերոսները ձեռնտու չեն: Նրանց ձեռնտու է բարոյալքված հասարակությունը, որտեղ իրենք իրենց կզգան մեղրի ու կարագի մեջ: Մեր հարգելի ընկերներից շատերը գրում են` «սիրտս պայթում է», «ես կխելագարվեմ», և էլի նմանատիպ մտքեր:

Հարգելիներս եթե այդպես մտածեք ու տրամադրվեք, ապա դուք անձամբ ձեր իսկ սեփական ցանկությամբ բռնել եք արդեն պարտության ճանապարհը: Ես նայում եմ իրավիճակին ռեալ: Ամեն տեղ շինարարական եռուզեռ, միևնույն ժամանակ սահմանին լարումներ, փոխհրաձգություններ, արտաքին քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու նաև քրտնաջան աշխատանք:

Այդ ամենը ես տեսնում եմ և հասկանում, որ իսկական կյանքը սա է, որ կա: Պայքար, աշխատանք ու անկոտրուն կամք: Հազար անգամ ասվել է, որ հեշտ չի լինելու, կարևորը հավատ ու կրկին անգամ հավատ:

Ես հավատում եմ իմ ընտրությանը ու ես ուրախ եմ, որ ապրում եմ հայոց պատմության հենց այս ժամանակաշրջանում, որտեղ մեր սերունդը պետություն է կառուցում, տուն է կառուցում: Լացկաններին և հիսաթափվողներին խորհուրդ կտամ հանգիստ եղեք, ես ձեր կողքին եմ և ասում եմ, ամեն ինչ լավ է և ավելի լավ է լինելու: Եվ կրկին` փառք քեզ Հայոց Բանակ

Կարդացեք նաև

Оставьте комментарий