Սեֆիլյանը անցավ պրոդյուսեր կոչեցյալին

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է երեկվա իրենց հանրահավաքից նկար, որտեղ կա շուն և գրել. «Նիկոլի երդվյալ զոմբիներ, անգամ Չալոն դարձի եկավ ու լքելով դավաճան Նիկոլին եկավ ազատության հրապարակ՝ կանգնելով Սասնա ծռերի կողքին։ Չալոյից օրինակ վերցրեք»:

«ՉԻ». Սեֆիլյանը անցավ այն պրոդյուսեր կոչեցյալին, որը ժողովրդին անվանում էր ժեխ: Հաջորդ հանրահավաքին արդեն պարզ տեքստով կանվանի թուրք և կոչ կանի վերացնել բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցում ծռերի հանրահավաքին:

Այս խելքով ու տրամադրվածությամբ Սեֆիլյանը և ընկերները մշտապես մնալու են մարգինալ: Այս խելքով ու տրամադրվածությամբ այլևս ոչ ոք նրանց պատվեր չի իջեցնելու: Մի պարզ պատճառով. այս հռետորաբանությունը ավելի շուտ վիժեցնում է պայքարը, քան այն որևէ կերպ կազմակերպում:

Անցած տարի վերոհիշյալ պրոդյուսերը, Նաիրա Զոհրաբյանը և մի շարք հասարակական ու քաղաքական դեմքեր մեծ ծառայություն մատուցեցին գործող իշխանությանը՝ անվանարկելով և վիրավորելով ժողովրդին: Հիմա նույն ճանապարհն է ընտրել Սեֆիլյանը:

Հիմա էլ հարց տանք Սեֆիլյանի զոմբիներին. ինչպե՞ս եք պատկերացնում միաժամանակ երկու տերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի դեմ պայքարը: Ծռերի հանրահավաքի մասնակիցները այդ պարզ հարցը ունակ չեն տալու:

Կարդացեք նաև

Оставьте комментарий