Ռազմավարական նշանակություն ունեցուղ նավթամթերքների վաճառքի շուկայում գների կտրուկ բարձրացումը կանխամտածված դիվերսիա է ՀՀ տնտեսության դեմ … Փայլակ Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանը գրել է.

Ռազմավարական նշանակություն ունեցուղ նավթմթերքների վաճառքի շուկայում գների կտրուկ բարձրացումը կանխամտածվա դիվերսիա է ՀՀ տնտեսության նկատմամբ։ Նավթամթերքների գները աճում են նույնիս դրամի արժեքի բարձրացման դեպքում։

Ֆինանսների գծով ու ամենաթողության մատնված այլ պատկան մարմինները թող այս գրառումս ուշադիր կարդան և հետևություն անեն։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող եվրո k5 10pp դիզվառելիքի ինքնարժեքը Փոթի նավահանգստում, միջերկրածովային գնանշման տիրույթով իտալիական Platts (Platts Med) հաշվարկով այն արդեն կազմում է 650$, որին ավելացվում է նավահանգստի համար 14$ +երկաթգծով տեղափոխումը մինչև Այրում կայարան $34 պլյուս Երևան 23$, 25$ ակցիզային հարկ և 20% ԱԱՀ+2 տոկոս բնապահպանության համար։

Այսպիսով 1 տոննա դիզվառելիքի կամ 1200 լիտրի ինքնարժեքը կազնում է 746$+22 %=910$ կամ 436 000 դրամ ÷1200= 364 դրամ։ Սա է 1 լիտր դիզվառելիքի ինքնարժեքը։ Իսկ ՀՀ-ում նավթամթերքների նախկին տերերը մեկ տոննայից գերշահույթ են ստանում 160 000 դրամ, կամ 335 $։Հաշվարկը կատարվել է որակյալ դիզվառելիքի համար։

Այսօր ՀՀ է ներկրվում 30%֊ով ավելի ցածր որակի թունավոր նավթամթերքներ։ Հայաստան ամեն ամիս նավթամթերքների ներկրումը հասնում է մոտ 30 հազար տոննա։ Ավելին, “հարգելի” կառավարության պատկան մարմիննե’ր, նավթամթերքների մանրածախ առևտրի 95%֊ն իրացվում է ներկրող ընկերությունների կողմից, ինչ է այսքանը դժվա՞ր է հասկանալ։

Իսկ ովքեր են սրա հետևում թաքնված, գիտեք։ Առողջ եղեք։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Կարդացեք նաև

Оставьте комментарий