Սա նաև ահազանգ է իշխանությանը՝ գնում է ժողովրդին կաշառել փորձելու, ձգտելու տոտալ գործընթաց … Մայիս Սաֆարյան

Մարաթոնյան վազքի պոտենցիալ ռեկորդակիրը հայտարարել է, որ դիմադրության շարժման կենտրոններ թե կոմիտեներ են ստեղծում, կոչ անելով միանալ կամ մասնակցել դրանց։ Նա նաև ավելացրել է, որ այդ՝հայրենիքի զարգացման ու հզորացման դեմ կազմակերպվող դիմադրությանը կարող են միանալ նաև օնլայն, շուտով գործարկվող ինտերնետ էջում։

Կարդալով դա, մտածեցի, հալալ է դաշնակներին, պետությունը չի կարողանում, բայց իրենք հաստատ կսնանկացնեն քոչին, քաշելով ու քաշելով, թե չէ ինչի է պետք նոր կայքէջ, երբ բոլոր այդ էջերն ու թերթերը,հեռուստաալիքներն ու ֆեյքերն էլ վրադիր, լծված են տիրոջ քայքայվող կառքին։

Բայց դա առաջին հայացքից։ Եթե խորն ես մտածում, ապա զգում ես դրա վտանգը։ Այս հանցագործ ռևանշիստները լավ գիտեն մեր ժողովրդի այսօրվա վիճակը, նրանք նաև լավ են հասկանում, որ ոմանց մեջ դեռևս մնացել է անցյալի ամենաստոր բանը՝ ընտրակաշառքը, որից վերջերս օգտվեցին քոչասերժական վիժվացքները։

Հիմա էլ նույն կերպ են ուզում վարվել, բացելով այդ,այսպես կոչված, «դիմադրության»կենտրոններ, նրանք նորից հայրենասպան գործունեությունն են ուզում շարունակել՝գնել, կաշառել, դրանով անկախությունից, ազատությունից զրկել մարդկանց, օգտվելով նրանց սոցիալական, հոգեբանական վիճակից։

Սա լուրջ հարց է, որը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի ՄԻՊ-ը։ Սա նաև ահազանգ է իշխանությանը՝գնում է ժողովրդին կաշառել փորձելու, ձգտելու տոտալ գործընթաց, փակեք, թույլ մի տվեք։ Թե չէ, հետո ուշ կլինի, արդարացում էլ չի լինի։

Մայիս Սաֆարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий