Քոչարյանը մեզ համար Աստծո պարգև էր, իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար ․․․ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Արման Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Տեր-Պետրոսյանը շատ բարդ հակառակորդ էր, շատ դժվար էր նրա հետ։ Քոչարյանը մեզ համար աստծո պարգև էր։ Իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի շարժառիթը լինել»։

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն է արել այս հայտարարությունը Բեռլինյան մեր բանավեճից առաջ ունեցած անձնական զրույցի ժամանակ։ Ես ունեմ սա հրապարակավ ասելու նրա համաձայնությունը, էնպես որ, որևէ էթիկայի կանոն չեմ խախտում։

Իր հերթին հայ քաղաքագետը հավաստում է, որ Զուլֆուգարովից ստացել է իր խոսքերը հրապարակելու իրավունք։ «Իսկ եթե ինչ-որ մեկն էլ ցանկություն կունենա իմ ասածի հավաստիությունն ստուգելու, կարող է կապ հաստատել պարոն Զուլֆուգարովի հետ»,- նշել է Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий