Սիրելի ընթերցող, ինչպես գիտեք երեկ առավոտից Երևանի երթևեկությունը որոշ ժամանակով կաթվածահար էր, քանի որ արկածախնդիրների մի խմբակ որոշել էր փակել փողոցները և իրազեկման ակցիաներ անել:
Իրազեկման ժամանակ մասնակիցները ի դեմս Նաիրի Հոխիկյանի և նմանատիպ մանիպուլյատորների հայտարարում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքով միջանցք է տալու Ադրբեջանին, իսկ նրանք պայքարում են դրա դեմ: Չեմ ուզում ևս մեկ անգամ անդրադառնալ նման զառանցանքների, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի բանակցություն չի ընթանում և չի ընթանալու:

Մեզ հասած տեղեկություններով երեկվա ակցիաների կազմակերպիչներ՝ Նաիրի Հոխիկյանը, Սայաթ Շիրինյանը, Սոֆիա Հովսեփյանը, Արա Զոհրաբյանը, Կարին Տոնոյանը, Վահագն Չախալյանը և այլոք գործում են Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրահանգով: Նույն տեղեկությունների համաձայն այս անձանց և Ռոբերտ Քոչարյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Քոչարյանը իր ռեսուրսներով (ֆեյքեր, ԶԼՄ-ներ, պատգամավորներ, փող և այլն) կաջակցի բողոքի գործողություններին, սակայն պայման է դրել, որ ինքը անձամբ չի երևալու հրապարակում, իսկ կազմակերպիչները պետք է գաղտնի պահեն որևէ ձևաչափով իր մասնակցության փաստը:
Ինչ է ստացվում մեր հայրենակիցների հույզերի հաշվին հոխիկյանականները Քոչարյանի հրահանգով և ֆինանսավորմամբ տարածում են բացահայտ կեղծ տեղեկություններ, կազմակերպում են փողոցների անիմաստ արգելափակումներ, հետո էլ Հանրապետության Հրապարակում անցկացնում հանրահավաք: Հիմա հարց է առաջանում, ինչի համար է այս ամենը ֆինանսավորում և ուղղորդում Քոչարյանը, իսկ պատասխանը հստակ է, նա ցանկանում է, որ Հայաստանում հրահրվեն ներքին բախումներ, որ իրավիճակը դուրս գա հսկողությունից և այդ ամենի ներքո նա և իր խմբակը ուզուրպացնեն իշխանությունը (ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ):

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում անտեսել տարատեսակ “փրկիչների” կողմից կազմակերպվող ակցիաներին մասնակցելու հրավերները, քանի որ նրանք ոչ թե ազգի համար են պայքարում այլ իրենց թալանը վայելելու: Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ եղի՛ր զգոն և ուշադիր, թույլ մի տուր, որ քոչարյանականները քեզ օգտագործեն իրենց կեղտոտ խաղերում:
Նոր Հայաստան Բլոգ