Մտածում եմ, որ Կարին Տոնոյանը բնական վախ ունի Սեռժի ու Քոչարյանի դեմ դուրս գալու … Անդրանիկ Գասպարյան

Անդրանիկ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը.

Կարին Տոնոյանը որդի կորցրած մայր է, ով առավել շատ բնազդներով ու մեղավորի փնտրտուքով է տարված, որպեսզի պատժի և որդու վրեժը լուծի, սակայն Տիկին Տոնոյանի պես հազարավոր մայրեր կան, ովքեր լուռ իրենց կորուստն են տանում, ովքեր երկրի առջև ծառացած վտանգը հասկանալով մի նոր խնդիր չեն ցանկանում ստեղծեն:

Դրանով ավելի են հերոսանում այդ մայրերը, նրանց առջև ամբողջ ազգն է խոնարհվում, նրանց ցավն այլ տեղում է։ Տիկին Տոնոյանին հասկանալ կարելի էր, եթե նա նույն ջանասիրությամբ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ պայքարեր, գուցե էդպես ավելի կերևար նրա բնազդային մղումները։

Փորձելով արդարացում նրա գործունեության մեջ փնտրել, ես մտածում եմ, որ Կարին Տոնոյանը բնական վախ ունի Սեռժի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս գալու ու նրա համար մնացած միակ ղեկավարը ում վրա և հասցեին բերանից էկածն ինչ էլ ասի, մեկ է չի պատժվի դրա համար, դա Փաշինյան Նիկոլն է։

Բայց եթե բնական վախերն ու բնազդները դուրս հանենք, ապա ստացվում է մի պատկեր, որի մասին չէի ցանկանա բարձրաձայն խոսել նույնիսկ, թող յուրաքանչյուր հայ ինքն իր մեջ որոշի ու դատի․․․

Կարդացեք նաև

Оставьте комментарий