Նրանք Ռոբերտ Քոչարյանի գրպանային ընդդիմությունն են. Մհեր Արմենիա

Երեկ, երբ մի շարք քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիաներ էին անում ու փակ էին պահում Երևանի մի քանի փողոցներ՝ Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն առավոտից փողոցներ է փակում։ Շատ ծիծաղելի է ))) …the show must go on»։

ArmDaily.am-ը կապ հաստատեց երգիչ Մհեր Արմենիայի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է նման գրառում կատարել և արդյոք չի՞ պատրաստվում միանալ հանրահավաքին։

«Մենք, որ սկսել ենք մեր համազգային շարժումը՝ Շուռնուխից քայլելով, որին հաջորդեց հացադուլը բոլոր ընդդիամադիր քաղաքական ուժերին կոչ էինք անում, որ միանան մեզ։ Քանի որ մենք գրպանային ընդդիմություն չենք, որևէ մեկի խաղը չենք խաղում, հետևաբար ոչ ոք չմիացավ մեզ, հարց է ծագում ինչո՞ւ պիտի մենք միանանք իրենց գրպանային խաղերին»,-ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ բողոքի ակցիա իրականացնողները գրպանային ընդդիմություն են՝ պատասխանում է. «Գիտենք՝ ինչ և ում շահերն են առաջ տանում, որ չիմանայինք հաստատ չէինք ասի»։«Մենք պահանջում էինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իրենք անգամ հրաժարականը  չեն պահանջում, պարզապես թղթերի հրապարակում են պահանջում, որը պարզապես գաղտնի պարունակություն ունեցող փաստաթղթեր են և հրապարակման, առայժմ, ենթակա չեն»,-ասաց Մհեր Արմենիան։

Մհեր Արմենիան պնդում է՝ բոլոր այն ընդդիամդիր ուժերը, որոնք երեկվանից սկսել են այդ խաղերն իրենք գրպանային ընդդիմություն են խաղում և նրանց պահանջի մեջ չկա կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։«Նրանք Ռոբերտ Քոչարյանի գրպանային ընդդիմությունն են»,-վերջում եզրափակեց Մհեր Արմենիան։

Սեդա Մակարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий