Չի կարելի հարձակվել մի մարդու վրա, ում բեռն ամենածանրն է … Հովհաննես Մարտիրոսյան

Հովհաննես Մարտիրոսյանը գրում է.

Երևի ես էլ որոշ հարցերում քննադատական վերաբերմունք ունենայի Փաշինյանի հանդեպ։ Եթե այս աստիճան լկտի ապատեղեկատվություն, անարդար վերաբերմունք ու հակապետական բոսերի ու թափթփուկների կենտրոնացում չլիներ Փաշինյանի դեմ։

Չի կարելի հա րձակվել մի մարդու վրա, ում բեռն ամենածանրն է, իսկ նրանից լավ այդ բեռը տանողը, կամ մոտ հորիզոնում չկա, կամ չի երևում։ Ու եթե մի օր, այդ բեռը իրենից լավ կրողի տեսնեմ (իմ սուբյեկտիվ կարծիքով), Փաշինյանին միայն շնորհակալություն կհայտնեմ, ծանր բեռը, ստոր լուտանքների տակ, չհասկացվածության մթնոլորտում, տանելու համար։

Սուտ է, թե, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, այդ մենք պիտի ամեն ինչ գնահատենք եւ դասավորենք ժամանակի մեջ։ (Ով, երբ, որտեղ, ինչի համար, ինչ պայմաններում)

Կարդացեք նաև

Оставьте комментарий