Ողջ ազգը գիտի դերսանաության եւ կեղծավոր ժպիտի տակ թաքնված նպատակների մասին.

Երկրում այսպես կոչված ընդդիմությունը հավաքվել է եւ փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել։ Այդ ձայնի իրավունքը նրանք կորցրել են ավելի քան երեսուն տարի։ Քոչարյանը իր հրեշավոր կերպարը բավականի մանրակրկիտ է կերտել՝ իր ողջ ղեկավարման ընթացքում։ Եվ ցավալին այն է, որ դեռ կան որոշները, ովքեր կանգնում են նրա կողքին։

Իր իշխանավարման տարիներին ուժերի ներածին չափով թալանել եւ կեղեքել է երկիրը։ Վերցնելով մեր երկրից ամենաթանկը , թալանելով մեր երկրի  ընդերքը, պետությունը դնելով անվտանգային լուրջ խնդիրների առջեւ, Արցախյան հարցի լուծումը փակուղի մտցնելով ՝ այսօր փորձում են երկրում ստեղծել ծանր իրադրություն։

Փորձեր են արվում մեր երկիրը քանդել ներսից։ Ներսի թշնամին քանդել է երկրի հիմքերը, սասանել մեր անկախությունը, երկիրը տարել կործանման ճանապարհով։ Քոչարյանի անվան հետ կապված են բազում արատավոր երևույթներ։ Հոկտեմբերի 27 ը, մարտի մեկը նրա խղճի վրա են ծանրացած։ Սակայն ժողովուրդը լավ գիտի նրան էլ, արած գործերն էլ։ Պատմությունը չի մոռացվում։

Կարդացեք նաև

Оставьте комментарий