Ռուսաստանի հայությունը քննարկում է սկանդալային մի պատմություն, որը տեղի է ունեցել 2020 թվականին, Մոսկվայում․

Պարզվում է, որ Սամվել Կարապետյանին խաբել են կորոնավիրուսային համաճարակի բռնկման սկզբում։ 2020 թվականի ապրիլի սկզբին Ռուսաստանը փակեց ավիափոխադրումները և Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ մնացին Ռուսաստանում։

«Ռեդ Վինգս» ավիաուղիների կողմից չարտերային ռեյսեր կազմակերպվեցին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան։ Պարզվում է, որ առնվազն մեկ ավիափոխադրման գումար վճարել է Սամվել Կարապետյանը, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներն անվճար մեկնեն հայրենիք։

Ըստ տեղեկությունների, ցուցակները կազմվում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ Վարդան Թոգանյանի ղեկավարությամբ։ Հիմա 12 հոգի ցուցմունք է տվել, որ ինքնաթիռի անվճար տեղերի մի մասը վաճառվել է մեկնողների վրա։ Դեսպանատան աշխատակիցները և Հ.Յ. Դաշտակցություն կուսակցության ներկայացուցիչները՝ տեղյակ չպահելով Սամվել Կարապետյանին, վաճառում էին տոմսերը 13, 15 կամ 25000 ռուբլով։

Փոխարենը օգնեն Հայաստանի քաղաքացիներին այդ ծանրագույն պահին, դեսպանատան աշխատակիցները և դաշնակները ծանր վիճակում հայտնված մարդկանց վրա փող էին աշխատում։ Ամո՛թ այդպիսի հայերին, և ափսոս, որ այս պատմությունը կրկին Ռուսաստանի որոշ հայերի մասին է։

Կարդացեք նաև

Оставьте комментарий