Սա չի նշանակում, թե ժողովուրդի անունից հանդես եկող բաշիբոզուկները պետք է առհամարեն օրենքները և հանդիպելով ոստիկանի մի փոքր կոշտ վերաբերմունքին համազգային աղմուկ աղաղակ բարձրացնեն․

Ուզում եմ էլի ամերիկան մի քիչ «քչփորեմ… », միայն, թե չասեք ծնգլահան արիր ամերիկայով… Աշխարհի ամենադեմոկրատական և դեմոկրատիայի հայր հանդիսացող ԱՄՆ ում ոստիկանները «մինչև ատամները» զինված են շրջում: Ցանկացած մարդ, ով ապրել է ԱՄՆ ում այդ բանը կհաստատի։

Ոստիկանի համար կարևորը օրենքը պաշտպանելն է, իսկ օրինազանցների հանդեպ նրանք շատ խիստ ու դաժան են և օրենքի պահանջներին չենթարկվողին նրանք կարող են նույնիսկ զենքի միջոցով չեզոքացնել: Օրինակ, եթե ոստիկանը կանգնեցնում է կարգազանց վարորդին, վարորդը չպետք է իր մեքենայից դուրս գա, կամ էլ վտանգավոր, սադրող ինչ որ գործողություն անի: Եթե ոստիկանը նման բան է նկատում, նախ զգույշացնում է քաղաքացուն, իսկ, եթե վերջինս չի ուզում կատարել ոստիկանի պահանջը, օրենքի պաշտպանը ուղակի կրակում է օրենքը առհամարողի վրա:

Այս ֆոնին , զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք դժգոհում են Հայաստանի ոստիկանների խստությունից: ՀՀ ում ոստիկանները խիստ չեն: Դա իր պատճառներն ունի: Առաջինն այն է, որ Հայաստանը ազգային միատար երկիր է և ոստիկանը շատ թանկ է գնահատում ամեն մի հայի կյանքն ու առողջությունը, որը բխում է երկրի բարձրագույն իշխանության ժողովրդի հանդեպ ունեցած սիրուց ու հոգատարությունից:

Սա չի նշանակում, թե ժողովուրդի անունից հանդես եկող բաշիբոզուկները պետք է առհամարեն օրենքները և հանդիպելով ոստիկանի մի փոքր կոշտ վերաբերմունքին համազգային աղմուկ աղաղակ բարձրացնեն: Ժողովուրդ ջան, օրենքն է կարգավորում հասարակական հարաբերությունները, մի առհամարեք օրենքը և օրենքի պահանջները: Եթե բոլորը պահպանեն օրենքները, չեն հանդիպի իրավապահների կոշտ վերաբերմունքին, կյանքն ու առօրիան հաճելի կլինի, մարդը չի վախենա իր երկրում, գյուղում, քաղաքում հանգիստ շրջելուց և իրավապահ կառույցները կզբաղվեն ոչ թե օրինազանցներին , հանցագործներին պատժելով ու հասարակությունից մեկուսացնելով, այլ կզբաղվեն մարդկանց օգնելով ու արտակարգ պատահարներին արագ արձականգելով:

Ուզում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, քաղաքակիրթ երկիր կառուցելու, բարեկեցիկ կյանք ստեղծելու առաջին նախապայմանը օրինապահ լինելն է…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий