Ինչու էին Քոչարյանին կնքել Կարիճ մականունով.

Ղարաբաղում Քոչարյանին կնքել էին Կարիճ մականունով։ Խոստովանեք,որ ավելի տիպիկ բնորոշում տալ անհնար է։ Սա ընդգծում է նրա ողջ էությունը, բնույթը եւ գործելաոճը։ Կոմբինատի կուսքարտուղար լինելով՝ լավ յուրացրել էր ինտրիգների կարեւորությունը, գործ տալու արհեստին լավ էր տիրապետում։ Այդ հատկություններով էլ հանրահայտ Կարիճ Ռոբը դարձավ ԼՂ Հ Գերագույն խորհրդի նախագահ։

Հետո արդեն կեղծ փաստաթղթերով դարձավ Հայաստանի նախագահ։ Ժողովրդի կողմից երբեք սեր չվայելած Կարիճ Ռոբի համար օրեցօր տագնապները ավելանում էին։ Մաքուր կենսագրություն ունեցող Կարեն Դեմիրճյանի հանդեպ ժողովրդի ունեցած սերը կրկնապատկվում էր։

Առաջին բախումը եղավ 1998 ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Հենց այդ ժամանակ կեղծիքների սովոր Կարիճը գործի դրեց ընտրությունների կեղծման հզոր մեխանիզմը, որը հետագայում ճակատագրական եղավ մեր երկրի համար ։

1999 թվականի հոկտեմբերի 27 ի ողբերգությունը ամրապնդեց նրա դիրքերը։ Նմանների համար որեւէ արգելք չկա ճանապարհին։ Նա պատրաստ է իր ճանապարհի խոչընդոտները վերացնելու համար անգամ արյուն հեղել։

Կարդացեք նաև

Оставьте комментарий