Նոր փոփոխություն. Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների համար․

Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։

«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

«Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։

Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող պատվաստման ամբողջական կուրսն անցած քաղաքացիների վրա։

Կարդացեք նաև

Оставьте комментарий