Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էի լսում ու կարդում քոմենթները։ Ես ցավով մի բան հասկացա … Էլյա Համբարձումյան

Էլյա Համբարձումյանը գրել է.

Երեկվանից ուզում եմ գրել այս մասին։ Վարչապետի ելույթն էի լսում և կարդում քոմենթները։ Ես ցավով մի բան հասկացա, որ այն պետությունը, ուր մարդիկ կարող են իրենց թույլ տալ պետության ընտրված ղեկավարի հասցեին նման հայհոյանքներ տեղալ, անգամ առանց հաշվի առնելու, որ թշնամին մեզանից ակտիվ ունկնդիր է և, որ կանայք էլ են կարդում, ես ներողություն եմ խնդրում Նաստրադամուս “աշխատելուս” համար, բայց մենք դատապարտված ենք պետություն չունենալու։

Այսինքն՝ կանայք էլ ետ չէին մնում չակերտավոր տղամարդկանցից․ այնպիսի բաներ էին գրում, որ կարդալիս անգամ աչքերս այրվում էին։ Ծայրահեղ անգրագետ, օտարատառ և փայլուն երևակայությամբ՝ իրենց կատարելիք սեռական գործողությունների նկարագրով։ Եթե մեզ թշնամին ֆիզիկապես է փորձում վերացնել, ապա այդպիսիք՝ բարոյապես, որը ավելի քան սարսափելի է։

Եթե դրանք են երկրիս քաղաքացիք, թշնամուց վախենալու ոչինչ էլ չկա, մենք արդեն պարտված ենք։ Կարող եք համաձայն չլինել առաջնորդի հետ, կարող եք զղջալ ձեր սխալ ընտրության համար ավելի ցիվիլ ձևով, բայց կեղտոտել եթերը հայհոյանքով, դա նման է դժոխքի բացված դռներից դուրս թափվող անմաքուրների հարձակման։

Ես Վարչապետին գրած իմ նամակի մեջ շեշտել էի, որ ղեկավարը ուժեղ պիտի լինի, ցավոք, տեղ չի հասել իմ այդ գրածը։ Ես քաղաքագետ չեմ, ճիշտ ու սխալ չեմ կարող անել, բայց մարդ եմ, ում ունկերը սովոր չեն հայ մարդուց հայհոյանք լսել։

Պետք չէ փորձել ինձ ապացուցել, որ ստիպված եք գնում դրան․ոչ մի բան չի կարող արդարացնել այդպիսի վերաբերմունքը երկրի նկատմամբ։ Նողկալի է այս ամեն ինչը ու ծայրահեղ ցավալի։ Խնդրում եմ ի պաշտպանություն զազրախոսների ոչինչ չգրել․ պայքարի այդ ձևը շատ անընդունելի է ինձ համար։

Կարդացեք նաև

Оставьте комментарий