Առաջին սորտի «դանոս»

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը իր էջում տեղադրել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատմություն դասավանդող Վահրամ Թոքմաջյանի լուսանկարը և գրել.

«Նկարում Վահրամ Թոքմաջյանն է, Աշոտ Փաշինյանի (նիկոլի տղա) դպրոցական պատմության ուսուցիչը, Աշոտ Բլեյանի դպրոցում…

Ըստ տարբեր պնդումների ու այդ դասարանի հավաստի աղբյուրների, սույն ուսուցիչը դասերի ընթացքում խեղաթյուրել է պատմությունը, քաղաքական նախասիրություններից ելնելով, տարբեր առիթներով դասաժամը օգտագործել է, քարոզչական նպատակներով…

Հիմա, երբ մի ուսուցիչ նիկոլին քննադատելու համար դատվում է, ապա հանուն արդարության պիտի հարցաքննվեն Աշոտը, Աշոտի համադասարանցիները և պատասխանատվության ենթարկվի սույն անհատը»:

«ՉԻ». 1930-ականներին՝ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Նարեկ Մանթաշյանից առաջին սորտի դանոսչիկ կստացվեր: Էն որ համապատասխան մարմիններին գրում էին. «Հայտնում եմ ձեզ, որ N դպրոցում պատմության դասատու, սոցիալ-բուրժուա Վ.Թ.-ն հակասովետական մտքեր է հայտնում՝ կասկածի տակ դնելով բոլշևիկյան մեծ հեղափոխության և մեր գերագույն առաջնորդ ընկեր Ստալինի պատմական նվաճումները: Հայտնում եմ նաև, սոցիալ-բուրժուա Վ.Թ.-ի ձախ-տրոցկիստական մտքերը հավանության են արժանանում 10-րդ դասարանի մի շարք ճիվաղ աշակերտների կողմից, որոնց թվում է նաև Ա.Փ-ն, որը սողոսկել է այդ դպրոց՝ թաքցնելով իր ազգակցական կապը հակահեղափոխական տարր հանդիսացող Ն.Փ-ի հետ: Խնդրում եմ ստուգել վերոհիշյալ փաստերը և խստագույն պատժի ենթարկել մեծն Ստալինի թշնամիներին: Ն.Մ.»:

Բայց ասեք, որ մեկը մեկին նույնն է: Դա երևի նրանից է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը դանոսչիկությունը խրախուսող համակարգում է մեծացել և կայացել: Եվ հետագայում էլ ինքն է խրախուսել դանոս հասկացությունը: Դրա համար էլ նրա կողքին ահա այսպիսի դեմքեր են հավաքված: 

Այս քոչարյանականի համար, փաստորեն, դասի ժամանակ պետական պաշտոնյային կախելու, սպանելու կոչեր անելն ու դասի ժամանակ մեր պատմության տարբեր դրվագների վերաբերյալ այլ տեսակետ հայտնելը նույն բանն են: Պարզվում է, որ մարդուն սպանելու կոչը պարզապես քննադատություն է: Էլ չգիտի, որ օրինակ՝ Միացյալ Նահանգներում ուսուցիչը նման բան ասեր, անմիջապես կդատապարտվեր երկարամյա ազատազրկման: 

Կարդացեք նաև

Оставьте комментарий