Ծռերը երբեք ազատության մեջ չէին լինի, եթե հայաստանում հեղափոխությունը չհաղթեր.

Ծռերը մի պարզ ճշմարտություն պետք է հասկանան ու ընդունեն: Իրենք երբեք ազատության մեջ չէին լինի, եթե հայաստանում հեղափոխությունը չհաղթեր: Երկրորդ, իրենք երբեք իշխանություն չեն դառնա և, ով էլ, որ Նիկոլ Փաշինյանից հետ վարչապետի պաշտոնն զբաղեցնի, նրանց հետ քաղաքական ոչ մի ընդհանուր բան չի ուզենա ունենալ:

Եթե իշխանության ռոբիկը գա, նաև ծռերի այսօրվա անիմաստ ցույցերի ու երթերի աջակցությամբ( աստված չանի), իրենք նորից կձերբակալվեն և կհայտնվեն բանտում ու երկաաաաար ժամանակ ժանգոտ փշալար կերգեն և ոչ մի դատարան ու փաստաբան նրանց չի ազատի գազանի ճիրաններից: Թող երբեք չմոռանան պպծ գնդի գրավումը, որի արդյունքում նրանց վրա մարդասպանության մեղադրանք կա ու այդ գործը դեռ չի կարճվել:

Ծռերը, եթե մի քիչ խելք ու ողջախոհություն ունենան , նշածս հանգամանքներին պետք է իրատեսությամբ մոտենան և կարողանան թացը չորից զատել, հակառակ դեպքում, անելանելի վիճակում կհայտնվեն…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий