Հիշենք՝ ինչ էր ասում ղարաբաղի կլանի սադրիչ ու ամենասրիկա զորին հայաստանցիների մասին … Փայլակ Ուռուսյանի կոշտ գրառումը

Փայլակ Ուռուսյանը գրել է.

Արցախյան պատերազմի պարտության պատճառները ավելի վաղուց են սկսվել.. 1998 թվականին կազմակերպված պալատական հեղաշրջումով, որից հետո, չնայած 1998 թ-ին նախագահի ընտրությունների ժամանակ քոչը ջախջախիչ պարտություն կրեց ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ հետո կարողացավ նախագահական ընտրությունները կեղծել ու բռնազավթել Հայոց Պետականությունը։

1 տարի հետո, Վազգեն Սարգսյանը հասկանալով, որ ղարաբաղյան կլանը հակապետական գործելաոճ է դրսևորում, Կարեն Դեմիրճյանի հետ «Միասնություն» դաշինք կազմեցին պետությունը փոսից դուրս բերելու համար։ 1999 թ-ին Ազգային Ժողովի ընրություններում համոզիչ հաղթանակ տանելուց հետո Կարեն Դեմիրճյանը ընտրվեց ԱԺ-ի նախագահ, իսկ Վազգեն Սարգսյանը նշանակվեց երկրի Վարչապետ։

Ժողովրդի մոտ նոր հույսեր ծնվեցին, որ պետության վիճակը կլավանա, սակայն ներքին թշնամի՝ տականքի ձեռքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գլ խատվեցին պետության այրերը։ Ղարաբաղյան կլանը օգտվելով առիթից կարողացավ այնուհետև բռնազավթել Աժ-ն, կառավարությունը, ՍԴ-ը դատաիրավական համակարգը, ուժային կառույցներն, մի խոսքով մենաշնորհեցին բոլոր տիպի պետական լիազորված մարմինները։

Այդպիսով մաֆիայի կլանի պարագլուխները վերջնական հաղթանակ տարան ժողովրդի հանդեպ, որոնք հետո երկիրը բուրգի նման վերևից ներքև դարձրեցին բացահայտ թալանի միջոց։ Ղարաբաղի կլանը տեղի խուժանին օգտագործելով բոլորը-բոլորի դեմ՝ ազգը պառակտող վտանգավոր գործելաոճը, սկսեց սպանություններ դավադրություններ իրականացնել Հայաստանում։

Դրա հետ մեկտեղ բռնի կերպով կեղեքում, խոշտանգում, թալանում էր Հայաստանի բյուջեն և քաղաքացուն։ Իսկ այսօր, հանցագործ բանդան խոսում է Հայաստան-Արցախ պառակտման մասին, որի հեղինակներն իրենք էին, հիշենք՝ ինչ էր ասում ղարաբաղի կլանի սադրիչ ու ամենասրիկա զորին հայաստանցիների մասին.. Էլ չեմ խոսում ծագումով Արցախցի, ադրբեջանի հայերի հատուկ կարգավիճակը ՀՀ-ում։

30 տարի 10 միլիոն աշխարհի հայ ժողովուրդը ամեն տեսակի դարդ ու ցավը մի կողմ դրած, ղարաբաղյան կլանի հանցագործ բանդային էր հարստացնում։ Չնայած, չեն մարսելու…. Այժմ ուշադիր լսեք, այ փտած թրիքի մեջից դուրսպրծուկներ՝ մենք՝ հայ ազգը շատ հրաշալի տեսնում է, թե ոնց եք ձեր մեդիա դաշտի միջոցով ու քաղաքական պոռնիկ լրագրողներով հավաքագրում, ձեր կլանին մասկազմող բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնաթող, ոչ պակաս գող ու թալանչի հանցագործներին…

Արցախյան պատերազմի պարտության ու զոհերի համար այդ դուք դավաճաներդ պիտի պատասխան տաք 20+ տարի բանակը թալանելու, ձեր հոր դուքյանը դարձնելու համար։ Սեռժ, ի՞նչ է, դուք չգիտեք, որ դուք ու ձեր ֆինանսիստներ՝ ֆլեշի բարսեղը և գրիշա հարությունյանը պիտի պատասխան տան բանակի թալանի համար, իսկ Միշա Բաղդասարովը արդեն հանգուցյալ է?

Դուք լավ գիտեք, որ ես փաստերով եմ խոսելու ձեր հետ… Վերջում, ավելին ասեմ, պատերազմի ժամանակ ձեզ ու ձեր հանցագործ կլանին, եթե թույլ չտային մուտքը գործել Արցախ, վստահ եմ, մենք ռազմի դաշտում այլ հաջողություններ կունենայինք։ Մեկ է, մենք՝ ժողովուրդն է տերը իր պետության։ Առաջ Աստված։

Կարդացեք նաև

Оставьте комментарий