Ուր են տանում Հայաստանի ծրագրված պարտության հետքերը.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար խոսում է ծրագրված պարտության մասին։ Հնչեցնում է անհասցե մեղադրանքներ։ Նրա եւ ողջ թիմի կողմից անընդհատ առաջ է տարվում դավադրության եւ դիտավորության մեղադրանքի հստակ թեզ։ Եվ իսկապես Հայաստանը եւ Արցախը բախվել են ծրագրված պարտությանը։

Ռոբերտ Քոչարյանը անշուշտ մասնակցի է իր այսպես կոչված ծրագրված պարտությանը։ Ի վերջո երկրորդ նախագահը եղել է ամենաիրազեկված մարդկանցից մեկը։ Նա կարող էր զարգացող վտանգավոր երեւույթները ավելի շուտ կանխել, հասկանալ եւ ժամանակին կանխարգելել դրանք։ Իր ողջ իշխանավարման տարիներին բազմիցս ունեցել էր այդ քայլերը անելու բացառիկ հնարավորություն։

Բոլորը ստորադասվում էին նրա անձնական շահին եւ անվտանգությանը։ Պետական այրը չի կարող այդպիսի լինելն։ Առավել եւս նա, ով եղել է երկրի ղեկին եւ կրկին փորձում է իշխանության գալ։

Կարդացեք նաև

Оставьте комментарий