Վանոն կարգի բերեց հանրապետությունը, բայց դրա համար, նա ուներ օրենքից դուրս իր պատժիչ բանդան … Հովհաննես Մարտիրոսյան

Մարտիրոսյան Հովհաննեսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ շատերդ ասում եք Նիկոլը պիտի Ստալինի պես խիստ լինի։ Նույնիսկ եթե ձեր թեզը ճիշտ է, ենթադրենք։ Ի՞նչ եք կարծում դուք, Ստալինը մեկ երկու կամ երեք տարում ամենակարող Ստալին դարձավ հա?

Կամ ֆրանսիական հեղափոխության ամենակարող Ռոբեսպիերը, 1 տարում Ռոբեսպիեր դարձա՞վ։ Օրենքից վեր կանգնել, այն էլ հետադիմության էս ալիքի պայմաններում, դուք գիտե՞ք, թե որքան գլուխներ պիտի թռնեն, որպիսի վախը մտնի մարդկանց ողնուղեղը։

Որպիսի վախի մթնոլորտը, մարդկանց դարձնի ծախող, իրար վրա անոնիմ գրող, սարսափի, քծնանքի և անձնապաշտության միասնական զգացմունքի բիոմասսա։ Վանոն կարգի բերեց հանրապետությունը, սակայն դրա համար, նա ուներ օրենքից դուրս իր պատժիչ բանդան։

Վազգենի առաջ չեին լպտում, քանի որ մանվելների մի ոհմակ առանց դատ ու դատաստանի կարող էին մարդու իզն ու թոզը կորցնել։ Իսկ դուք ուզում եք և երկրում դեմոկրատիա լինի, և օրենքը գործի, և երկրի ղեկավարը օրենքից վեր լինի, և դա անի մաքուր ու սպիտակ ձեռքերով։

Չի լինում այդպես, կամ թռնում ենք արդար դիկտատորի (եթե այդպիսին ճարենք) գիրկը, տանում նրա նազն ու տուզը, անվերապահ ենթարկվում (սատարել չկա, ուզած չուզած ենթարկվել), հարցեր չենք տալիս ( ոժդ մարդ ա, գիդա ինչ ա կենա)։

Կամ էլ մեզ դրսևորում ենք, որպես հասուն քաղաքացի, ընդունում, որ պլատոնական տոտալ արդարության այլընտրանքը մեր մարդկային երջանկությունն է ու համբերատարությամբ սպասում և նաև նպաստում ժողովրդավարական պետականաշինությանը։

Իսկ պատերազմական պայմաններում կամ գիտակցում ենք մեր անհրաժեշտությունը դիրքերում, կամ էլ համաձայն ենք լինում, որ հայ մարդիկ, ունակ լինեն համատարած գնդակահարել դասալիքներին ու ետ փախչողներին։ Ու երբեք, չեք կարող այդ գնդակահարողին ասել, «բա դու խի՞ դիրքերում չես, կամ 1-ին գծում չես», քանի որ նա կարող է քեզ գրողի ծոցը ուղարկել:

Որովհետ դա իր գործն է, արմատախիլ անել դասալքությունն, առանց վարանելու ու սառնասրտությամբ։ Ձեր ուզածը մի միֆական հերոս է, որը պիտի բռնի երկրի ծոծրակից, հարվածի դեմքին ու ասի, “Ты должна развиваться, скотина, Я ..у тебя, ради тебя”:

Կարդացեք նաև

Оставьте комментарий