ԱՄՆ-ի նախագահ Բայդենը ժողովրդավարական աշխարհ տանող «միջազգային միջանցք է» տրամադրում Հայաստանին․

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը ժողովրդավարության գագաթաժողովին հրավիրելով Հայաստանին, բայց ոչ Ռուսաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, դեպի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհ տանող «միջազգային միջանցք է» տրամադրում Հայաստանին դուրս գալու այդ գագաթաժողովին չհրավիրված Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից ազատվելու և Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու համար։

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության հերթական, բայց այս անգամ Բրյուսելում կազմակերպվելիք գագաթաժողովը ևս մեկ հնարավորություն է Հայաստանի համար, դուրս գալու Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան եռակողմ տարածաշրջանային պատանդառությունից Հայաստանի ազատվելու, դուրս գալու և իր միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր կատարելու համար։

Ինչպես և ինչքանով կկարողանան օգտվել առաջարկվող հնարավորություններից՝ «միջազգային միջանցքներից» Հայաստանի իշխանությունները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, դիվանագիտական կորպուսը, կտեսնենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Բայց մի բան հստակ է․ առաջարկված » միջազգային միջանցքների» հնարավորությունները սա այս ժամանակահատվածում եզակի հնարավորություններն են Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը վերականգնելու, ամրապնդելու խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ, կենսական քայլեր, գործողություններ կատարելու համար։

Ավելին այդ հնարավորություններից օգտվելու արդյունավետությամբ է պայմանավորված լինելու այս իրապես ճակատագրական ժամանակահատվածում ապահովելու Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անվտանգ պետություն լինելու հիմնախնդրի լուծումը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий