Ալիևի հայատյաց վարձկանների մի մասը Երևանում փողոց է փակում՝ չմոռանալով գովեստի խոսքեր շռայլել նրա հասցեին, անբանների մեկ այլ փունջ էլ ֆեյսբուքյան տարածքում է իր անհեռատես և հորթային հրճվանքով ամիոբատիկ մակարդակով հիացմունքի տողեր ձոնում թշնամուն:
Հիմա կողքից փորձեք ձեզ նայել: Հոգեկան հիվանդ ե՞ք, թե՞ հարթուղեղ: Երկուսից մեկն եք: Չէ, թուրք չեք, թուրքը դարերով հաջողել է իր միասնությամբ: Թուրքը ստեղծել է հայրենիք և ընդլայնել նրա սահմանները հենց հայի տգետ ու մորթապաշտ, անբան ու անձնակենտրոն, վախկոտ ու պատասխանատվությունից խուսափող տեսակի հաշվին:
Աննյութ ու անբովանդակ մեծամիտնե՛ր, ազգային արժանապատվությունից, թասիբ ու նամուսից զուրկ երկոտանինե՛ր, էլ ի՞նչը պետք է ձեզ սթափեցնի, եթե ոչ պարտությունը:Չնայած դուք վաղուց, գենետիկորեն պարտվել եք ձեր փորին ու գրպանին:
Զոյա Թադևոսյան