Էրդողանի խաղը տխուր կլինի Թուրքիայի համար . Չինաստանը և Ռուսաստանը պատրաստվում են վիժեցնել «Մեծ Թուրանի» ծրագիրը

2021 թվականին Թուրքիան հայտնվել է երեք խոշոր սկանդալների կենտրոնում՝ կապված քարտեզների ցուցադրման հետ, որտեղ թուրք քաղաքական գործիչները երևակայում են «Մեծ Թուրանի» մասին։

Այս մասին իր հոդվածում գրում է «ՌՈՒՍՏՌԱՏ» ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան՝ հավելելով, որ ակնհայտ է, որ «Ապագայի Թուրքիայի» տարածքների նման աճը պետք է իրականացվի հարևանների հաշվին։

Առաջին քարտեզը ներկայացվել էր թուրք խորհրդարանական Մեթին Կյուլյունքի կողմից, և այն ժամանակ «տnւժել» էին Հունաստանը, Բուլղարիան, Հայաստանը, Վրաստանը, Իրաքը, Սիրիան և Կիպրոսը։

Կես տարի էլ չանցած uադրիչ քարտեզի նոր տարբերակը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստաալիքով, ընդ որում այդ տարբերակը մշակել է ամերիկյան «Սթրաթֆոր» հետախnւզական-վերլուծական ընկերությունը:

Երրորդ՝ ամենաuկանդալային տարբերակը հրապարակվել է 2021 թվականի նոյեմբերի 13-ին թուրքական Ազգայնական շարժում կուսակցության կողմից։ Այժմ պլանավորվող «Մեծ Թուրանը» տարածվում է ոչ միայն Հյուսիսային Կովկասի, Թաթարստանի և Բաշկիրիայի (ինչպես նախորդ տարբերակներում), այլև ներառում է Ալթայը, Բուրյաթիան, Տիվան, Խակասիան, Յակուտիան:

Բացի այդ, հինգերորդ թյուրքական աշխարհի տակ մասամբ հայտնվել են ՌԴ Աստրախանի, Իրկուտսկի, Կուրգանի, Նովոսիբիրսկի, Պենզայի, Օմսկի, Օրենբուրգի, Սամարայի, Ուլյանովսկի, Չելյաբինսկի մարզեր։ Նաև «Թյուրքական աշխարհին» են դասվել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը (Սուար) և Իրանի հյուսիս-արեւմուտքը, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ:

Ելենա Պանինան վստահություն է հայտնել է, որ «Թյուրքական աշխարհի քարտեզների» պատահական հրապարակումների միջոցով Էրդողանը հայտարարում է մեծ խաղում աշխարհաքաղաքական կարգավիճակի վերաբերյալ իր հավակնությունների մասին։

Ընդ որում, նա պատրաստվում է խաղալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Չինաստանի դեմ, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի համար տխուր հետևանքների, եզրակացրել է Պանինան։

Կարդացեք նաև

Оставьте комментарий