Ինչպես ոչինչ չունեցող Քոչարյանի ընտանիքը տաս տարվա ընթացքում դարձավ մեր երկրում ամենահարուստը.

Ռոբերտը Քոչարյանը միշտ սիրում է կրկնել, որ իր կառավարման տարիները եղել են աննախադեպ մեր երկրի համար։ Հայաստանի ռազմավարական նշանակության ունեցող ձեռնարկությունների վաճառքի կասկածելի եւ թաքուն գործարքներով նա իսկապես առաջատար եւ անկրկնելի է։

Իր պաշտոնավորման առաջին երեք տարիների ընթացքում հասցրել է ռուսական ընկերություններին հանձնել մեր երկրի անվտանգային էներգետիկ ողջ համակարգի գրեթե ութսուն տոկոսը։ Դրանք մինչ օրս համարվում են մութ գործարքներ:

Մինչ օրս այդպես էլ հայտնի չէ, թե երկրորդ նախագահը ինչ գնով է վաճառել մեր էներգետիկ համակարգը։ Կասկածներ կան, որ այդ գործարքները միտված էին երկարաձգելու նրա պաշտոնավարումը։ Եվ ոչ միայն։ Այս ամենի մեջ կար նաեւ նյութական շահագրգռվածություն։

Այլապես ինչպես է ստացվում , որ ոչինչ չունեցող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձավ մեր երկրի ամենահարուստը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий