Շախմատային էտյուդ՝ նոկաուտով

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, գրել է. «Ամենաուժեղ քայլը շախմատում հարվածն է շախմատային տախտակով»:

«ՉԻ». Հիշում ենք՝ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տեր-Պետրոսյանը մի անգամ ասաց՝ մենք շախմատ ենք խաղում, քայլ ենք կատարում, իշխանությունները դրան պատասխանում են բոքսով: 

Այս տարիների ընթացքում քոչարյանականներն այդպես էլ չհասկացան, որ շախմատը ինտելեկտուալ խաղ է, որտեղ մտածել է պետք: Իրենց համար շախմատի տախտակը ընդամենը մարդու գլխին հարվածելու իր է: 

Ու քաղաքականության մեջ՝ լինի ներքին, թե արտաքին, հենց այդպես էլ գործել են: Հայաստանի ներսում ով իրեն խելոք չի պահել, տախտակը գլխին են հագցրել, իսկ արտաքին քաղաքականությունում էդ տախտակը ձեռքից վերցրել, իրենց են հարվածել: 

Կարդացեք նաև

Оставьте комментарий