Ինչպես է պատահել, որ հիմնականում փողատերերի զոքանչը, աները, աներձագը, քենին ու եսիմ էլ, որ հարազատներն են հարստացել․

Ինձ մի բան է հետաքրքրում…

Նախքին պաշտոնյաները, պատգամավորների մեծ մասը, պետական ապառատի ազդեցիկ դեմքերը …իրենց հայտարարագրերում այնպիսի եկամուտներ են ներկայացնում, որոնք հարյուրապատիկ ավելի շատ են քան, թե իրենց ախատավարձի չափերը: Նույնը կարելի է ասել նաև այսօրվա որոշ պաշտոնիաների և խորհրդարանի ընդիմություն կոչվող պատգամավորների մասին:

Եթե չեմ սխալվում, Հայաստանում ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, պետական վերահսկողության տեսչություն ու էլի եսիմ ինչ մարմիններ կան: Դրանց մտքով չի անցնում ստուգել այդ հայտարարագրերում նշածս անձանց ցույց տված եկամուտների հիմքերը, կանչել ու հարցնել, այ տղա կամ տիկին քեզ այսքան փողը, անշարժ ու շարժական գույքը որտեղից՞, ինչ ճանապարհով ես այսպես հարստացել:

Կամ, որ այսօր միլիարդների եկամուտ բերող բիզնեսներ ունես, սկզբում ինչքան գումար ես ներդրել և որտեղից ես վերցրել այդ փողերը… Ինչպես է պատահել, որ հիմնականում փողատերերի զոքանչը, աները, աներձագը, քենին ու եսիմ էլ, որ հարազատներն են հարստացել: Թե հարստանալը այդ մի քանի հարյուր հոգու մենաշնհորն է եղել: Համոզված եմ, որ այս հարցերը շատերին են հետաքրքրում, իսկ իրավապահ մարմինները դեռևս տեղից չեն շարժվում…

Դավիթ Ղամբարյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий