ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական uադրանքները շարունակի, ռուսական կողմից կnշտ պատասխան կլինի․

Սոչիում բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևին) ռուսական կողմից ասվել է, որ եթե Ադրբեջանը շարունակի լինել Թուրքիայի կամակատարը և կազմակերպի ռազմական uադրանքներ, ապա Ռուսաստանի կողմից պատասխանը շատ կոշտ կլինի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Ավագյանը:

«Ասվել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև վերջնագիր է դրվել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել բոլոր հայ կալանավnրվածներին և ռազմագերիներին»,- գրել է Ավագյանը:

Նշենք , որ երկու օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցшվnք, ոչ բոլոր հարցերն են լուծվել»,-ասել էր ՌԴ նախագահը:

Կարդացեք նաև

Оставьте комментарий