Այդ եռյակի քաղաքականությունից հասկացող միակ մարդը Նիկոլն է … Արա Արայան

Արա Արայանն իր էջում գրել է.

Ռուսական և ադրբեջանական մամուլը, մեր 5-րդ շարասյան մանկուրտները Սոչիի եռակողմ հանդիպումը ենթարկել են ինչ որ լեզվաբանական, ժեստերի և հոգեբանական անալիզների, և հիմա ապացուցում են, որ Նիկոլը Պուտինի ու Ալիևի ֆոնին շատ թույլ և անօգնական էր:

Որպես Նիկոլ Փաշինյանի վաղեմի քննադատ, ասեմ կարծիքս: Այդ եռյակի միակ քաղաքական գործիչն ու քաղաքականությունից հասկացող մարդը Նիկոլն է: Ալիևը և Պուտինը քաղաքականության մեջ հայտնվել են շատ պատահական կերպով, մեկը հորից է պաշտոնը ստացել, մյուսը Բերեզովսկուց:

Թե քաղաքական, թե մարդկային, տղամարդկային առումներով այդ երկուսը Նիկոլի մոտ ուղղակի երեխա են, նրանք Նիկոլի կյանքի մեջ կերած հարվածների հինգ տոկոսին դիմանալ չէին կարող:

Յուրաքանչյուր մարդ, ով մի քիչ կյանքի փորձ ունի, սա արդեն կհասկանա: Սովետական քուչեքում сила есть ума не надо ն աշխատում է, մեծ աշխարհի մեջ ոչ:

Հարված հասցնելը դյուրին է, հարվածին դիմանալն է դժվար: Շատ շուտով բոլորը դրանում արդեն կհամոզվենք: Հավանաբար Սոչիի վերաբերյալ ավելի ծավալուն պետք է գրվի…

Կարդացեք նաև

Оставьте комментарий