Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ դեմ է Էրդողանի խելահեղ ծրագրին՝ Ստամբուլի ջրանցքին․

Թուրքիայի քաղաքական շրջանակներում մեծ անհանգuտnւթյnւն է առաջացրել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարությունն, առ այն, որ Ռուսաստանը հետևողականորեն ուշադիր է լինելու նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի իրականացմանը:

Գրուշկոն նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ աստիճանաբար մեծացնում է իրենց ռազմական ներկայությունը Սև ծովի ավազանում: Նրա խոսքերով՝ Թուրքիային են ավելացել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան:

Թուրք մի շարք քաղաքական գործիչներ գրում են, որ սրանով Ռուսաստանը հստակ ասում է, որ դեմ է Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքին:

Կարդացեք նաև

Оставьте комментарий