Մի հարց է հետաքրքիր. երկու չախշատող անձինք ինչպե՞ս են հասանելիություն ունեցել այդպիսի կարեւորագույն տեղեկությունների․

ԱԱԾ հայտնում է պետական դավաճանության դեպքի նախաքննության ավարտի մասին: Հասկանալի է, գործն ամբողջապես ուշադրության արժանի է, բայց առաձնացնեմ մի դրվագ:

Նշվում է, որ երկու քաղաքացի, որոնք չեն ունեցել մշտական աշխատանք եւ կայուն եկամուտ ու աշխատանքի համար մեկնել են Թուրքիա, այնտեղ հավաքագրվել են Ադրբեջանի համար:

Հետո սկսել են այստեղից պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հայտնել, ինչը էապես վնասել է մեր պաշտպանությանն ու նպաստել թշնամու առաջխաղացմանը: Մի հարց է հետաքրքիր. երկու չախշատող անձինք ինչպե՞ս են հասանելիություն ունեցել այդպիսի կարեւորագույն տեղեկությունների:

Պատասխանը, եթե մեկ բառով նշենք, թերեւս հետեւյալն է՝ «բարձիթողիության» հետեւանքով, որ տիրել է մեր անվտանգային համակարգում գրեթե միշտ: Դե, եթե մի պատերազմող երկրի առաջնագիծ տարիներ շարունակ տեսախցիկ եւ ֆոտոխցիկ ունեցող ամեն երրորդի համար եղել է «նկարահանման պովիլիոն», պատկերացնելի է, թե ինչ է եղել այլ «գծերում»:

Հակոբ Բադալյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий