Հաճախորդ փախցնողները

Երկրի անվտանգության վերաբերյալ լիարժեք տեղեկություն չունենալու պառճառով ընդդիմությունը ժողովրդին որպես պատրվակ օգտագործելով, կրկին դիմում է խորամանկ քայլերի, հայտարարում, իբրև իշխանությունը գործում է ժողովրդի թիկունքում, ամեն ինչ գաղտնի պահելով ժողովրդից:

Հեգնանքով ասում են — Սա արդյո՞ք ժողովրդավարություն է…….Դե իհա՞րկե…. Խոսքի ազատ արտահայտությունը, ազատ քննարկումը փոխարինել եք բռնության, իշխանություն զավթելու, էլ չասեմ վիրավորանքների, զրպարտանքների ու հայհոյանքների, սպանելու և վերացնելու կոչերի: Սա՞ է ձեր ժողովրդավարությունը ….. երբ ում խելքն ինչ կտրում է, ում լեզվի ծայրին ինչ կա-չկա արտահայտվում է, միայն թե տիրոջն հաճոյանա:

Հիշում ենք ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Զենք, զինամթերք, դիրքեր, զինվորների նկարներ, զոհեր ու վիրավորներ, նկարում ու համացանցում տարածում էիք, ու չհաշված րոպեներ այն հայտնվում էր թշնամու կայք-էջերում: Արդյո՞ք ձեզ կրկին պետք է վստահել, երբ որ մեր երկրի անվտանգությունը սկուտեղով մատուցում էիք թշնամուն:Ընդդիմությունը դարձել է հաճախորդ փախցնող:

Անդադար քննադատելով այսօրվա իշխանությանը, համարելով անկարող, ստախոս, հետևելով Փաշինյանի յուրաքանչյուր քայլին, արհեստականորեն տագնապ ներշնչելով ժողովրդին, խարդախորեն մարդկանց խաբելով քանակ է մուրում, իսկ մեզ հայտնի է որ նրանց նպատակը իշխանություն զավթելն է: Ընդունելի չէ, բայց հասկանալի է ընդդիմության քննադատությունները: Իսկ մենք՞՞՞՞… Մենք էլ որ քննադատենք ու դժգոհություն հայտնենք, ապա ո՞րն է մեր ու նրանց տարբերությունը, երբ որ նույն բանն ենք անում:

Ե՛ս, կամ դո՛ւ ովքե՞ր ենք, որ քննադատենք ու կասկածի տակ առնենք Փաշինյանի պաշտոնական նշանակումները:Գոյություն ունի ներքին խոհանոց, որը շատ նուրբ ու դժվարանցելի ուղիներ ունի, որից բարեբախտաբար տեղեկություն չունենք:Ամեն ինչ չէ, որ պետք է յուրաքանչյուրիս սրտով լինի, և վերջապես ամեն ինչ չէ, որ պետք է ժողովուրդը տեղեկացված լինի, ուստի պետք չէ դժգոհություն հայտնել ու հիասթափեցնել մարդկանց, հատկապես, որ շատերիս խոսքը ուժ ունի և մարդիկ հետևում ու վստահում են։

Ինքներս քննադատելով իշխանությանը, ինքներս էլ խոստովանում ենք որ ունենք անկայուն ու անկարող իշխանություն, իսկ դա շատ վաղուց ընդդիմության կարգախոսն է: Կուլիսաին քննարկումները բեմահարթակ մի՛ բերեք։ Հանդիսատեսը հավանական է ճիշտ չըմբռնի։ Ես վստահում եմ ՀՀ Գերագույն Հրամանատարի գրչի ամեն մի ստորագրությանը:

Վիգեն Ծատրյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий